|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը: «Грузия Онлайн»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:
«Հիմնական գործոնը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք արդեն գործնականում վերացրել ենք հիմնական սահմանափակումները տուրիզմի վերականգնման համար: Անցկացվում է պատվաստման գործընթաց, որը կլինի արգելք երրորդ ալիքի համար: Զբոսաշրջությունը երկիր կբերի լրացուցիչ արտարժույթ: Ներկայում մենք քննարկում ենք, թե ինչ պայմաններով կարող ենք բացել ցամաքային ճանապարհը»,-նշել է նախարարը:
2021 թվականին փետրվարի 1-ից Վրաստանը հանել է ավիահաղորդակցման հետ կապված սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են գնալ Վրաստան ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի բացասական պատասխանով թեստ: Ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ, թույլատրում են կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ օտարերկրացիներին, եթե ներկայացնեն փաստաթղթեր պատվաստման ամբողջ փուլի մասին: