կարևոր
3757 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-06 20:47
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը ևս շուտափույթ կբացվի

ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը ևս շուտափույթ կբացվի

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: 

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաստատել է տեղեկությունը։
«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»։