|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տավուշի մարզում այսօր՝ մարտի 26-ին, ժամը 18:10-ի սահմաններում 30-ամյա Արմեն Հունանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին՝ N զորամասի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով, ուղեւոր, 37-ամյա Անուշ Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ: