|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ը կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին:
«Նրանք դեռ այնտեղ են և դեռ վտանգ են ներկայացնում»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ խմբավորման ուժերի հիմնական մասն արդեն պարտված է, բայց տարածքի մեծ մասը մնում է անվերահսկելի:
Ամերիկյան զինված ուժերը արաբա-քրդական զինված կազմավորումների հետ վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են երկրի նավթագազային ամենամեծ հանքավայրերը։