|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները վերջին օրերի գիշերային ժամերին այցելում են Բաղրամյան պողոտայի՝ Հայրենիքի փրկության շարժման նստացույցի վայրին հարակից շենքեր և քաղաքացիներին առաջարկում գրավոր բողոք ներկայացնել առ այն, որ նստացույցի մասնակիցներն իրենց ներկայությամբ, ձայներով կամ գործողություններով իբրև թե խանգարում են քաղաքացիների հանգիստը կամ խաթարում բնականոն կյանքը:
Ոստիկանների հետ նման առերեսում ունեցած բնակչուհիներից մեկն այցելել է Բաղրամյան պողոտա և նստացույցի մասնակիցներին հայտնել այդ մասին:
«Ձեր թիկունքում այսպիսի բաներ են կատարվում, զգուշացե՛ք, ոստիկանությունն առայժմ կատարում է այս դավաճան իշխանության հրահանգները, և ոստիկաններից ոմանք ներքաշված են այսպիսի կեղտոտ խաղերի մեջ»,- հուզված տոնով նշել է Բաղրամյան պողոտա այցելած բնակչուհին:
Թե ոստիկաններին որքանո՞վ է հաջողվել համոզել քաղաքացիներին, քանի՞ տուն են այցելել նրանք, քանի՞ քաղաքացի է ամոթանքներ տեղացել և դուռը շրխկացրել նման ողորմելի քայլ կատարող ոստիկանների վրա՝ առայժմ պարզ չէ: