|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Թույլ տվեք դիմել ՆԳ նախարարին՝ Ձեր միջոցով»,-ԱԺ-ում դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Պարո՛ն նախարար, Ոստիկանության զինանշանի վրա գրված է՝ «Ծառայում ենք օրենքին և ժողովրդին», Ձեր ղեկավարած համակարգն այսօր ո՛չ օրենքին է ծառայում, ոչ՝ ժողովրդին։ Երկու տարբերակ՝ կամ փոխեք զինանշանն ու գրեք՝ ծառայում եք մի մարդու, կամ վերադարձե՛ք Ձեր կոչմանը։ Այն, ինչ Ձեր ենթականերն արեցին մայիսի 27-ին Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի, մայիսի 28-ին Վեհափառ Հայրապետի հանդեպ հանցագործություն է։ Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարո՛ն Ղազարյան։ Հրաժարվե՛ք հակապետական վարքագծից»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։