Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը կազմված կլինի ոչ միայն նախահամագումարյան օրակարգից, այլեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեկնաբանություններից. գրում է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն այդ տեքստը համաձայնեցրել էչ Բաղրամյան 26-ի հետո. սկզբում ցանկացել է երկար-բարակ` բացատրություններով լի հայտարարություն թողարկել, սակայն ասել են` չէ, կարճ գրեք:
Ի դեպ, ըստ թերթի, բավականին հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել նախորդ ԳՄ-ի ժամանակ Սերժ Սարգսյանի եւ Հերմինե Նաղդալյանի միջեւ: Վերջինս ԱԺ նախորդ քառօրյային բացակայում էր, որովհետեւ վնասել էր ոտքը, սակայն կաղալով ներկայացել է նիստին: Նրան տեսնելով՝ Սերժ Սարգսյանը զարմացած հարցրել է. «Հերմինե՞, էս իմացել ես ԲՀԿ-ի հետ կռիվն սկսում ենք, եկե՞լ ես»: «Ի՞նչ պրոբլեմ կա` կկռվենք էլ, կհաղթենք էլ»,- ասել է ոտքից «վիրավոր», բայց հայրենի կուսակցությանը ծառայելու միշտ պատրաստ ԱԺ փոխխոսնակը: