|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանում մարտի 18-ին ավարտվել են օպերատիվ-մարտավարական զորավարժությունները:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված էին մինչև 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունները ընթացել են մարտի 15-ից մինչև մարտի 18-ը: