|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 22-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, շփվել տեղի հրամանատարության ու զինծառայողների հետ:
Այնուհետև բանակի շտաբում տեղի է ունեցել հանդիպում բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Իր զեկույցում բանակի հրամանատարը մանրակրկիտ ներկայացրել է ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը, առաջնագծում կատարված և կատարվող ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքը և անդրադարձել բանակաշինության ոլորտում իրականացվող այլ գործընթացների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն