Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Փիլոյանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մի շարք համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծել է, որ համաճարակի և մեր երկրին պարտադրված պատերազմի պատճառով 2020թ.-ին դրանք հիմնականում հետաձգվել են, և այս տարի համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա:
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ, պատրաստակամություն է հայտնել նպաստել այս ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը կարևորել են նաև երկու բարեկամական պետությունների միջև փոխվստահության և փոխօգնության առկայությունը: