|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպական Միության Հարևանության և ընդլայնման հարցերով բարձր հանձնակատար Օլիվեր Վարհելին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վարհելին այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
«Քննարկել ենք մեր հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր։ Արտահայտել ենք մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում»,- գրել է նա։