|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանում մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1024 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181165 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 788953 վերջին մեկ օրում` 4687 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9830 պացիենտ. մեկ օրում ավելացել է 725-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 167186 անձ, վերջին մեկ օրում 211 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3301 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է: