|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայ զինծառայողները քաղաքացիական տրանսպորտով փորձում են մուտք գործել Ադրբեջանի տարածք: Այս մասին Բաքու կատարած աշխատանքային այցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ըստ նրա՝ այդ կապակցությամբ միջազգային կազմակերպություններին զեկույցներ են ներկայացվել։ «Մենք միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել ենք։ Բոլոր միջազգային կազմակերպությունները պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրեն այս առումով։ Խաղաղության վերականգնման համար կողմերը պետք է կատարեն իրենց պարտականությունները»,– նշել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ, համաձայն ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, Ադրբեջանը սահմանների անձեռնմխելիության սկզբունքի հիման վրա համագործակցության ձևավորման կողմնակից է։ «Սա տարածաշրջանում համակեցության և խաղաղության հնարավորություններ է ստեղծում: ԵԱՀԿ հետ համագործակցությունն այս ուղղությամբ կարող է օգտակար լինել»,- ասել է նա: