|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Ուկրաինայում օտարերկրյա դիվանագիտական հաստատությունների՝ Ադրբեջանի, Ալբանիայի, Հունաստանի և Սլովենիայի շենքերի գնդակոծումը։
«Մարիուպոլում ռուսական բանակի հրթիռային և ռմբակոծությունների հետևանքով վնասվել են Հունաստանի գլխավոր հյուպատոսության և ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գրասենյակի շենքերը, ինչպես նաև Սլովենիայի, Ադրբեջանի, Ալբանիայի պատվո հյուպատոսությունների շենքերը՝ Խարկովում»,- ասվում է հայտարարության մեջ. հայտնում է УНИАН-ը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված հարձակումը դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաները։