|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնել է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած հերոսները: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու ցանկությամբ: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին:
Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունն ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները՝ տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ»,- հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետաՍտեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնել է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած հերոսները:րանից՝ ակնկալելով քաղաքի ամբողջ բնակչության աջակցությունը այդ նվիրական ծրագիրը կյանքի կոչելու գործում: