|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք հակազգային, հակապետական և հակասահմանադրական գործունեություն են իրականացնում, պետք է շրջափակել և արգելել դրանց գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ բոլոր մուտքերը ցուցարարների կողմից շրջափակելուց հետո։
«ԱԺ քաղաքական մեծամասնությունը գերի է ընկել այդ խելագարի ձեռքը․ մենք այս քայլով նաև հնարավորություն և շանս ենք տալիս նրանց ազատվել այդ գերությունից, չկիսել նրա հետ իր դավաճանական գործունեությունը, գալ, կանգնել ժողովրդի կողքին և պահանջել այդ խելագարի հրաժարականը։ Նիկո՛լ, գրիր հրաժարականդ և հեռացիր, այլ տարբերակ դու չունես»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով։
Մանրամասն՝ տեսանյութով․