|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ կառավարությունը մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը:
«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը..., որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։
Ինչպես պարզաբանում է նախարարների կաբինետը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:
Կառավարության կարծիքով ՝ հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար հեշտացնում է երկրների միջև տեղափոխման ընթացակարգը ՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը: