կարևոր
259 դիտում, 8 ժամ առաջ - 2025-10-16 14:42
Տնտեսական

Շուրջ 400 վարորդ բախվել է Ռուսաստան մուտք գործելու խնդրին․ պետությունը պիտի թույլ չտար, որ նման բան լիներ. Գառնիկ Դանիելյան

Շուրջ 400 վարորդ բախվել է Ռուսաստան մուտք գործելու խնդրին․  պետությունը պիտի թույլ չտար, որ նման բան լիներ: Այս մասին կառավարության շենքի մոտ ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Այսօր բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են արել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են ՌԴ տարածքում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։

Ավելին՝ տեսանյութում: