|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Ադրբեջանի Նասիմինի շրջանային դատարանում քննվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին` գլխավոր դատախազության դիմումը. հայտնում է Turan-ը:
Դատարանը Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը ևս 4 ամսով՝ մինչև 2015-ի փետրվարի 28-ը երկարաձգելու մասին որոշում է կայացրել:
Փաստաբան Էլչին Ղամբարովի խոսքով՝ կալանքի ժամկետի երկարաձգումը բացատրվել է համապատասխան քննչական գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ: Պաշտպանությունը, իր հերթին, միջնորդություն է ներկայացրել` խափանման միջոցը տնային կալանքի փոխարինելու համար: Փաստաբանի խոսքով՝ Լեյլա Յունուսը նախկինի պես լուրջ խնդիրներ ունի առողջության հետ:
Խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը կքննվի այսօր՝ օրվա երկրորդ կեսին: