|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Twitter-ը երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ կապված 373 հաշիվների արգելափակման մասին: Արգելափակվել է 35 հաշիվ, որոնք կապված են ՀՀ կառավարության հետ և «տարածում են բացասական տեղեկություններ Ադրբեջանի մասին»:
«Այս հաշիվները ստեղծվել են Ադրբեջանի դեմ ուղղված հաղորդագրությունները խթանելու համար»,- նշում են ընկերությունից:
Փետրվարի 13-ին Twitter-ը ժամանակավորապես արգելափակեց ռուսական պատվիրակության հաշիվը Վիեննայում ռազմական անվտանգության ու զենքի վերահսկման բանակցություններում:
Twitter–ը ռուսական և իրանական օգտահաշիվները արգելափակել է նաև ՆԱՏՕ–ի և Եվրոպայի դեմ հակաքարոզչության համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի ակտիվ է տվյալ սոցցանցում և անթիվ են հակահայկական քարոզի դեպքերը, սակայն այդ փաստը «վրիպում է» Twitter–ի աչքից։