|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան ընդմիշտ փակել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին ասվում է սոցցանցի կողմից ուրբաթ տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել վերջին իրադարձությունների համատեքստում քաղաքական գործչի վերջին հրապարակումները մանրակրկիտ դիտարկելուց հետո:
ԱՄՆ գործող նախագահը Twitter-ում ակտիվորեն մեկնաբանություններ և հայտարարություններ էր տեղադրում տարբեր թեմաների վերաբերյալ: Նա ուներ ավելի քան 80 միլիոն բաժանորդ: