|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ՊԵԿ նախկին փոխնախագահ, գեներալ-մայոր Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տնօրեն: Նա իշխանափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ դուրս էր եկել համակարգից, հետո՝ որոշ ժամանակ անց, նշանակվեց «Տրանսգազի» փոխտնօրեն:
Հրազդանի 5-րդ էներգաբլոկն էլ, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Ավետիքյանը մեզ ասաց, որ նախկին տնօրենը գնացել է թոշակի, նրա փոխարեն իրեն են հարմար գտել, նշանակել տնօրեն: Նա այսօրվանից աշխատանքի է։ Սակայն, մեր տեղեկություններով, էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են, որ տնօրենին փոխել են, անգամ ի պաշտպանություն նախկին տնօրենի՝ Կարեն Սարգսյանի, պատրաստվում էին բողոքի ակցիաներ անել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կենսաթոշակի հիմքով այսօր ազատվելու է նաեւ 5-րդ բլոկի ինժեներ Սամվել Երիցյանը»,- գրում է թերթը: