|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքների շարք է սկսել, որոնք իրականացնում է հանգստյան օրերին: Կիրակի օրերի կեղծպատարագային հանրահավաքներին զուգահեռ այս անգամ որոշել է «իրար գլուխ» հավաքել պետական կառույցների աշխատակիցներին:
Խոսքն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող միջոցառման մասին է, որը կրում է «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունը: Բնականաբար, ինչպես նշվում է վարչապետի աշխատակազմից բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկված ցուցում-շրջաբերականում, համաժողովի ընթացքում բանախոսությամբ հանդես է գալու Նիկոլ Փաշինյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նման խոշորամասշտաբ միջոցառմամբ փորձում է առավելագույնը «համախմբել» վարչական ռեսուրսը, քանի որ հիանալի հասկանում է, որ 2026 թվականին արդար, ազնիվ ընտրություններով հաջողության հասնելու որևէ նույնիսկ տեսական շանս չունի:
Ինչ վերաբերում է այս հավաքի մասնակիցներին, ապա սկսյալ նախարարներից մինչև մարզպետներ հանձնարարություն ունեն պատշաճ մարդաքանակ ապահովել պետական կառույցների աշխատակիցներից, այդ թվում՝ ՏԻՄ-երից: Ըստ տեղեկությունների, բոլորին զգուշացվել է, որ կազմակերպությունները խմբերով են տեղափոխվելու և մանրամասն «ներկա-բացակա» է արվելու: Նաև «իրազեկվել» է, թե չմասնակցելու դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել: Ի դեպ, կազմակերպված տեղափոխության մասին նշվում է նաև վերոնշյալ շրջաբերականում՝ Համալիրի մոտ խցանումներից խուսափելու ձևակերպմամբ. «Հորդորում ենք ապահովել մասնակիցների կենտրոնացված ժամանումը՝ ապահովելով միասնական փոխադրամիջոց»:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ պետական կառույցների աշխատակիցների շրջանում մեծ դժգոհություն կա, որ ստիպված են շաբաթ օրով տնից-տեղից կտրվել ու մասնակցել նման հանրահավաքի՝ մի քանի ժամ շարունակ լսելով Նիկոլ Փաշինյանի ձայնը...