|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գնահատելով Շանթ Հարությունյանի կողմից առաջ քաշված գաղափարների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և դրական վերաբերմունքի դրսևորումը, գաղափարակից ընկերներով իրականացրել ենք որոշ քննարկումներ: Որոշում է կայացվել մեր գաղափարական-քաղաքական պայքարին հաղորդել կազմակերպված բնույթ՝ հանդես գալով ֆորմալ կառույցով:
Հանդիպումները կրելու են ամենօրյա բնույթ՝ Թումանյան 34 հասցեում գտնվող մեր գրասենյակում:
Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախապես՝ գրելով նշված էջերին՝
Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan
կամ զանգահարելով +37477391707 հեռախոսահամարին:
Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան և նախաձեռնող ընկերներ»: