|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել էր Շանթ Հարությունյանին եւ ստացել համաձայնություն` վերջինիս շահերը ներկայացնելու համար: Տիկին Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ Շանթի վիճակը բավարար էր, եւ այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը:
«Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը: Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, եւ այդպիսի փորձաքննության անհրաժեշտության կարիք չկա»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանա ավելի հստակ փոխանցել Շանթի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված: