Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Գորշ գայլեր» ահաբեկչական–ազգայնամոլական խմբավորման քաղաքական թևի՝ Թուրքիայի արմատական ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի տեղակալի Մևլյութ Քարաքայային և «Գորշ գայլերի» ղեկավարներից Ահմեթ Յիղիթ Յըլդըրըմին:
Թուրք ֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները ևս մեկ անգամ լկտիաբար հայտարարել են թշնամուն հանձնված հայկական Շուշի քաղաքում դպրոց կառուցելու նախաձեռնության մասին:
Նրանք նշել են, որ այդ կապակցությամբ արդեն հանդիպել են Ադրբեջանի կրթության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հիշեցնենք, որ Շուշիում դպրոց բացելու հայտարարությամբ հանդես էր եկել ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ նշելով, որ արդեն ստացել է Էրդողանի և Ալիևի համաձայնությունը։