|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա: Մինչև տարեվերջ Ընկերության ձեռնարկությունների համար նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։
Նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպես նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում: Նոր մեքենաները կփոխարինեն 90-ականների արտադրության փոխադրամիջոցները, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով աշխատանքի անվտանգության նորմերը:
Միևնույն ժամանակ, շարունակվում է նաև շարժակազմի նորացման գործընթացը: 2020 թվականի վերջին ընկերությունը բեռնատար շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնեց և Հայաստան բերեց կիսավագոնների հերթական խմբաքանակ` 70 միավորի չափով, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները:
Երկաթուղու տեխնոլոգիական ավտոպարկի և շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվելու է: