|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գերմանիայի զարգացման բանկը Ջավախքի ազգային պարկի զարգացման համար հատկացրել է 500 հազար եվրո: Ծրագիրը կիրականացնի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF Caucasus PO). տեղեկացնում է վրացական Medianews կայքը:
Ջավախքի ազգային պարկը ստեղծվել է այս տարվա ապրիլին` Պահպանվող տարածքների գործակալության նախաձեռնությամբ: Պարկի տարածքը 14 հազար 200 հա է, ներառված են Բուղաշեն, Սուլդա եւ Կարծախ գյուղերի լճերն ու ջրամբարները:
Լրատվական կայքին Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալության ղեկավար Գեորգի Խովնաձեն տեղեկացրել է, որ ծրագիրը կնպաստի տեղական արտադրանքի զարգացմանը, որը կբարձրացնի տեղի բնակչության եկամտի աճը: Նրա խոսքերով` 12 գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար կիրականացվեն նաեւ սոցիալական ծրագրեր: «Գործակալությունն արդեն ուսումնասիրել է այդ ծրագրերը եւ առանձնացրել առավելությունները: Մենք հիմնական շեշտը դնելու ենք էկոտուրիստական ենթակառուցվածքների զարգացման վրա»,- ասել է վրացի պաշտոնյան: