|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ը Ռուսաստանից և Թուրքիայից պահանջել է «դուրս բերել իրենց զորքերը» Լիբիայից: Պահանջը ձևակերպվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսի կողմից:
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Անկարային՝ «անհապաղ սկսել իրենց ուժերի դուրսբերումը երկրից»: Միլսը նաև պահանջել է հետ կանչել Ռուսաստանի և Թուրքիայի «վարձկաններին և ռազմական միջնորդներին»:
Հիշեցնենք, որ Թուրքիան սատարում է Լիբիայում ռազմաքաղաքական հակամարտության կողմերից՝ Ազգային համաձայնության կառավարությանը. Անկարան պաշտոնապես չի ընդունում, որ աջակցում է վարձկաններին: Իսկ ՌԴ–ն աջակցում է Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակին։