|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրք ցուցարարների «Թաքսիմի պլատֆորմ» կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, քանի դեռ կառավարությունն իրենց պահանջների կատարման ուղղությամբ կոնկրետ քայլեր չի կատարել. տեղեկացնում է Zaman-ը:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ նամակ են ներկայացրել «գերագույն իշխանությանը»` 6 պահանջով: Դրանք են`
- Գեզի այգին պետք է պահպանվի, որպես այդպիսին, շինարարություն դրա տարածքում չպիտի իրականացվի:
-Աթաթուրքի մշակութային կենտրոնը չպիտի քանդվի:
- Ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանները պետք է հետաքննությունից հետո ազատվեն իրենց պաշտոններից:
-Արցունքաբեր գազի կիրառությունը պետք է արգելվի:
- Բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:
- Կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները պետք է վերացվեն: