|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղի են ունեցել Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների առաջին շփումները։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում հունվարի 25-ին և տևել շուրջ երեք ժամ: Հաջորդ փուլը տեղի կունենա Աթենքում:
Յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր վարկածը, թե ինչ է ուզում քննարկել, ընդ որում՝ Թուրքիան փորձել է քննարկման մեջ ներառել բոլոր հնարավոր խնդիրները և հարցերը, այդ թվում՝ Հունաստանի ինքնիշխանությանը վերաբերող: Թուրքական կողմը բարձրաձայնել է կղզիների, օդային տարածքի և «որոնման և փրկության» համար պատասխանատվության գոտիների ապառազմականացման վերաբերյալ իր հայտնի պահանջները՝ սպասված քայլ, բայց անարդյունավետ, քանի որ նախնական շփումները բանակցություն չեն:
Հունական կողմը հաստատակամ է մնացել ծովային գոտիների սահմանազատման լուծման անհրաժեշտության հարցում` խնդիր, որը Հունաստանը համարում է երկու երկրների միջև միակը: