|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում այսօր արցախյան մթնոլորտ էր տիրում, քանի որ տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի պատանեկան միության առաջին ընկերային ձեռնարկը, որին մասնակցում էին ավելի քան 50 պատանիներ Արցախի տարբեր շրջաններից։
Ծրագրի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմիանց հետ, խաղալու, երգելու, և ճաշակելու արցախյան ուտեստներ։ Ծրագրին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության մի խումբ անդամներ։
Ծրագրի ուրախ ավարտն ապահովել է ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդական միությունը՝ պատանիներին նվիրելով դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
Այսպիսով, ստեղծված նոր պայմաններում ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը առաջարկում է դառնալ նոր հարթակ՝ արցախցի պատանիներին միավորելու և նրանց համար հարազատ ու անմիջական մթնոլորտ ստեղծելու և ստեղծված իրավիճակից նրանց կտրելու համար։
Ուստի բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ։ Մեր լավագույն ծրագրերը դեռ առջևում են։
Արցախի պատանեկան միություն