|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհվել է 2855 ադրբեջանցի զինծառայող, 50-ն անհետ կորած է համարվում:
«Ներկայացնում ենք մինչեւ հունվարի 18-ը հուղարկավորված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումները եւ ծննդյան ամսաթիվը, ինչպես նաեւ 50 զինծառայողների, որոնք անհետ կորած են համարվում: Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման եւ նույնականացման ուղղությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: