|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու վիրավորվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հակոբ Համբարձումյանն Արցախյան պատերազմի մասնակից էր, Վետերանների միության անդամ: Մեզ հետ զրույցում Համբարձումյանի համագյուղացիները պատմեցին, որ նա երկու ամուսնացած դուստր ուներ և սոցիալապես ծանր պայմաններում ապրում էր կնոջ հետ: «Ուրիշի անասուններ էր պահում, լավ օրից չէր այդ գործն անում»,- ասաց մեր զրուցակիցը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վազգենաշենի գյուղապետն էլ պատմեց, որ հակառակորդը պարբերաբար կրակում է գյուղի ուղղությամբ, սակայն պատերազմից ի վեր առաջին դեպքն է, որ գյուղում խաղաղ բնակիչ զոհվի: