Միասին կարող ենք
կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 21:36
Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Սիմոնյան

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Սիմոնյան

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Հովհաննեսի Սիմոնյան

​Ներսես Սիմոնյանը 101 տարեկան է: Նա ծնվել է 1924 թվականի օգոստոսի 20-ին Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Էշտիա գյուղում՝ Հայաստանի սահմանին: Ռազմաճակատ է մեկնել շատ երիտասարդ տարիքում և անցել մարտական ծանր ուղի. մասնակցել է Նովորոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրմանը, մարտնչել է Կերչ-Էլտիգենի և Ղրիմի գործողություններում:

​Բոգդանովկայի շրջանից պատերազմ է զորակոչվել շուրջ 5000 մարդ, որոնցից տուն են վերադարձել միայն 2000-ը: Մինչ օրս ողջ են մնացել միայն երկու վետերան:

​Ներսես Սիմոնյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, «Արիության համար» երկու մեդալով, ինչպես նաև «Մարշալ Բաղրամյան», «Մարշալ Ժուկով», «Ադմիրալ Իսակով», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և բազմաթիվ այլ պարգևներով:

Աղբյուրը՝ Javakheti Georgia