|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պուտինի եւ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:
Իր հերթին, Էրդողանը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական գործընթացում, կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելուն:
«Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում խաղաղ գոյակցության համար՝ առանց խաղաղապահ կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: Երբ դա տեղի ունենա, հուսով եմ, որ մենք մեկ անգամ ևս ամբողջ աշխարհին ցույց կտանք թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները»,- հայտնել է Էրդողանն իր տելեգրամյան ալիքում։
Նախագահներն առանձին-առանձին անդրադարձել են հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ձևավորման որոշ ասպեկտների: