|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 24-ին կգումարվի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծերը: Դրանցից մեկը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է երկարաձգել երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով էլ Թունյանն առաջարկում է երկարաձգել տնտեսավարողներին տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից:
«Ստորագրություններ ենք հավաքել, որ վաղը ԱԺ-ում լինի արտահերթ նիստ, որտեղ այդ երկու նախագծերից բացի, կլինեն նաև այլ նախագծեր: Այս օրենքները պետք է մինչև տարեվերջ ընդունվեն և մտնեն ուժի մեջ»,-նշել է պատգամավորը: