|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունվարի սկզբից Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ զինված ուժերի տեղակայման ռազմաբազաները մի քանի անգամ հրթիռակոծության են ենթարկվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս հարձակումների արդյունքում ԱՄՆ քաղաքացիներից ոչ ոք չի մահացել:
Շարունակվող գնդակոծությունների ֆոնին) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրաքի ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է փակել երկրում իր դեսպանատունը: Այդ մասին աղբյուրները հայտնել են The Wall Street Journal- ին: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-н կդիմի այս քայլին, եթե Իրաքը չապահովի հրթիռային հարվածների դադարեցումը:
Մեկ ամիս առաջ Բաղդադի «կանաչ գոտին» կրկին կրակի տակ էր հայտնվել: Այդ ժամանակ մի երեխա էր մահացել, ևս հինգ մարդ՝ վիրավորվել. հայտնում են Al Sumaria հեռուստաալիքը և Al Sharq թերթը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերին: Ընդհանուր առմամբ, արձակվել է յոթ հրթիռ, որոնցից չորսն ընկել են «կանաչ գոտում»: