|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կրկին ենթարկվել է հրթիռակոծման. Yerkir.am-ի՝ հայտնում է Alsumaria News-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին։
Նշվում է՝ Բաղդադում ուղղաթիռների միջոցով տարհանել են դեսպանատան աշխատակիցներին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ կա 3 վիրավոր, որոնց ազգությունը դեռևս հայտնի չէ։
France-Presse գործակալությունը իր հերթին, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է 1 վիրավորի մասին։
Մանրամասնվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին, Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են պետական և դիվանագիտական հաստատությունները։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ արձակվել է 5 հրթիռ։ Դրանցից 3-ը հասել են թիրախին։ Հրթիռներից մեկն ընկել է ռեստորանի վրա։
Վերջին անգամ այդ տարածքը հրթիռակոծման էր ենթարկվել հունվարի 21-ին։
Պետդեպարտամենտը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ Իրաքում անվտանգության սպառնալիք են ներկայացնում «Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները»։ Պետդեպն իրաքյան իշխանություններին կոչ է արել կատարել դիվանագիտական օբյեկտների պահպանման իրենց պարտականությունները։