|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանում դեկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 920 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 153173 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 561013 վերջին մեկ օրում` 3170 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17976 պացիենտ. մեկ օրում նվազել է 383-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 131931 անձ, վերջին մեկ օրում` 718 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 2616 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 650 է: