|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտությանը պետք է հնարավորություն տրվի, եթե այն ցանկանում է Միջերկրականում կայուն լուծման հասնել: «Որովհետև դիվանագիտությունն ու բանակցությունները ամենաերաշխավորված ճանապարհներն են, որոնք մեզ ընդհանուր հայտարարի են բերում»,– ասել է թուրք առաջնորդը։
«Արևելյան Միջերկրականի վերաբերյալ մեր և աշխարհի մի շարք պետությունների ու ակադեմիական կառույցների մոտ առաջնահերթ օրակարգ է ձևավորվում։ Մենք մոտիկից հետևում ենք, որպեսզի պաշտպանենք մեր շահերն ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իրավունքները»,– նշել է նա։
Էրդողանը նաև հավելել է, որ Միջերկրականում խնդիրները լուծելու համար պետք է սեղանի շուրջը նստել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։