|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Մի շարք երկրներ, ներառյալ՝ նրանք, որոնք արդեն ունեն ռուսական Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերը, շահագրգռված են գնել վերջին սերնդի Ս-500 «Պրոմեթևս» հակաօդային պաշտպանության համակարգերը. լրագրողներին հայտնել է «Ռոստեկ»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Այսօր Ս-400-ն առկա է Չինաստանի և Թուրքիայի սպառազինությունում, բացի այդ՝ Հնդկաստանի հետ կնքվել է այդ համակարգերի մատակարարման պայմանագիր:
«Հետաքրքրություն կա, բայց ով է, չեմ ասի: Ներառված են նաև նրանք, ովքեր արդեն մեզանից գնել են Ս-400»,- ասել է Չեմեզովը:
Նշենք, որ Ս-500-ների մատակարարումները կսկսվեն 2025 թվականից: Այն ունակ է բացահայտել և խոցել մինչև 600 կմ հեռավորության օբյեկտներ։