|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպական միությունն անհապաղ պետք է մշակի Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելու հստակ ճանապարհային քարտեզ: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները, հայտնում է Politico-ն։
«Մենք, հաստատելով Ուկրաինայի լիակատար հանձնառությունը ԵՄ-ին անդամակցության հեռանկարին, կոչ ենք անում արագացնել նրա ընդունման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ եկել է այդ ուղղությամբ հավակնոտ ու արդյունավետ որոշումներ ընդունելու ժամանակը։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է արձանագրել բարեփոխումների անցկացման հարցում և այժմ եկել է ժամանակը, որպեսզի մոբիլիզացվեն ջանքերը՝ օգնելու Ուկրաինային ԵՄ-ին անդամակցությանը հասնելու համար: