|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանի նստավայրում. հայտնում է «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությունը:
Լրագրողների խոսքով՝ քննարկումների ընթացքում «Վրացական երազանքը» ներկայացնելու է նրա գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նա չի նշել, թե իշխող կուսակցությունն ինչ առաջարկ է ներկայացնելու, և խոստացել է բանակցություններից մանրամասներ ներկայացնել հանդիպումից հետո:
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները բազմիցս հայտարարել էին, որ իրենց հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, քանի որ անցածները, իբր, կեղծվել են: Նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքը» մտադիր չէ կատարել այս պահանջը, բայց պատրաստ է աշխատել երկրի ընտրական համակարգի բարեփոխման հարցի շուրջ:
Նշենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմության պատգամավորները հրաժարվել են մտնել խորհրդարան: ԱՄՆ և ԵՄ դեսպանները միջնորդի դեր են ստանձնել հակամարտող կողմերի բանակցություններում: