|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։
Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938թ․-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1962թ․-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում եւ մինչ օրս հանդիսանում էր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։
2003թ․-ին դերասանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ «Ոսկե մեդալ»-ի։