|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2020 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքը պատրաստ կլինի: Այն կունենա 6403 քմ տարածք, 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Այս մասին, ըստ apsny.ge-ի, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն:
«Կարելի է ասել, որ հայկական թատրոնի շենքը կառուցվում է նորովի, քանի որ այն գտնվում էր վատ վիճակում և վերականգնման ենթակա չէր: Քաղաքը կունենա ժամանցի նոր կենտրոն և հիանալի տարածք: «Քարթու» հիմնադրամն է հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը: Այն պատկանում է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին էլ համագործակցության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող են համագործակցել քաղաքն ու բարեգործական հիմնադրամը: 2020 թվականին աշխատանքները լիովին կավարտվեն»,- ասել է Քալաձեն: