|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
96 տարեկանում մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Ֆյոդորովը, հայտնում են մշակութային հաստատության մամուլի ծառայությունից:
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 97-րդ տարում ապրիլի 30-ի երեկոյան մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Ֆյոդորովը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Թատրոնից նշել են, որ չնայած լուրջ հիվանդությանը՝ Ֆյոդորովը «մինչև կյանքի գրեթե վերջին օրը մնացել է իր հարազատ բեմում»:
Վերջին շրջանում դերասանը խաղացել է Կանովիչի «Ժպտա մեզ, Տե՛ր» և Գորդոնի ու Միլերի «Վերջին լուսինը» ներկայացումներում: