|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) սատարել է բանաձևին, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ 16-ը: Նոյեմբերի 25-ին նման բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կհանձնվի մյուս կողմի ուշադրությանը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: