|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս օրերին լուրեր են տարածվում, թե նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, ուր հանդիպումներ է ունեցել, քննարկումներ վարել։
Past-ը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը օրերս Մոսկվա է ժամանել Փարիզից, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում հանդիպումների հիմնական առիթը կապված է եղել իր որդուն պատկանող գործարանի հետ, որը, ըստ աղբյուրի, գտնվում է Մոսկվայի «Օդինցովո» շրջանում։ Ըստ աղբյուրի, նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ այցը կապված չի եղել վերջին իրադարձությունների հետ, և բացառապես պայմանավորված է եղել իր ընտանեկան բիզնես գործերով: Ավելին, ըստ տեղեկությունների, ՀՀ գործող նախագահը որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Մենք փորձեցինք ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրներից ճշտել՝ եղե՞լ է արդյոք այս օրերին որևէ օրակարգ Արմեն Սարգսյանի այցի ընթացքում, սակայն հաղորդեցին, որ Արմեն Սարգսյանի այցի մասին իրենք տեղյակ չեն։
Ստացվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հետպատերազմյան օրերին մասնավոր և ընտանեկան հարցերով շրջագայություններ է կատարում, չնայած երկրում տիրող խորը ճգնաժամին»։