|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում նոյեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 502 607, վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 24580 պացիենտ. մեկ օրում նվազել է 648-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 105 149 անձ, վերջին մեկ օրում՝ 2094 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2090 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է: